Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեծ Բրիտանիայի Քաղցկեղի ուսումնասիրությունների ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են միջոց, որը հնարավորություն է տալիս կանխելու կաթնագեղձի քաղցկեղի զարգացումը և այլ օրգաններում մետաստազների առաջացումը: Բանալին LOXL2 ֆերմենտի արգելափակումն է. տեղեկացնում է doctors.am-ը:
Տվյալների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հենց LOXL2 ֆերմենտի բարձր մակարդակն է օգնում քաղցկեղային բջիջներին տարածվել ամբողջ օրգանիզմում` հանգեցնելով մահվան: Մասնագետները լաբորատոր մկների օրգանիզմում LOXL2-ի աշխատանքը արգելափակելու համար օգտագործել են քիմիական միացություններ և հակամարմիններ: Արդյունքում` քաղցկեղն այլ հյուսվածքներում չի տարածվել:
Հետազոտությունների հեղինակները պատմում են, որ կրծքի քաղցկեղի մահացու դեպքերի 90 տոկոսը տեղի է ունենում մետաստազների զարգացման պատճառով, որոնք գոյանում են ուռուցքի տեղայնական բուժումից հետո: Հայտնաբերելով հիմնական գործոնը, որը նպաստում է նոր քաղցկեղային ուռուցքների ստեղծմանը` գիտնականները մտադիր են ստեղծել մարդկանց մոտ հիվանդության զարգացումը արգելափակող միջոցներ:
«Մեր կողմից հաստատված այն փաստը, որ LOXL2 ֆերմենտը ազդում է կաթնագեղձի քաղցկեղի զարգացման վրա, ֆանտաստիկ հայտնագործություն է»,- հայտարարում է բժիշկ Ջանին Էրլերը` Քաղցկեղի ինստիտուտի հետազոտական խմբի ղեկավարը:
Իր հերթին, Արլին Վիլկին` Կաթնագեղձի քաղցկեղի ինստիտուտի ուսումնասիրությունների և քաղաքականության ղեկավարը, նշում է, որ մինչ այժմ իրենք չգիտեին, թե ինչպես կանգնեցնել կաթնագեղձի քաղցկեղի զարգացումը: Գաղտնիքն արդեն բացահայտված է: