կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-20 14:56
Արցախ

Առաջադրված թեկնածուների անունները գաղտնի՞ք են

Առաջադրված թեկնածուների անունները գաղտնի՞ք են

Սեպտեմբերի 18-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ինքնաառաջադրումն արդեն մեկնարկել է, որը կշարունակվի մինչեւ օգոստոսի 24-ի ժամը 18։00-ն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, համայնքի ղեկավարի ընտրությունններ կանցկացվեն 151, իսկ ավագանու անդամների՝ 207 համայնքներում։

«Երկիր»-ին ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեցին, որ համայնքի ղեկավարի իրենց թեկնածությունն են առաջադրել արդեն 41 հոգի, իսկ ավագանու անդամի՝ 62։ Ստեփանակերտում համայնքի ղեկավար ընտրվելու համար թեկնածություն առաջադրվե՞լ է, թե՞ ոչ, ԿԸՀ մամուլի քարտուղարը չասաց, ինչպես նաեւ նշեց, որ անուններ չեն տալու մինչեւ թեկնածուների գրանցումը, որից հետո անունները կտեղադրեն ԿԸՀ կայքում։

Տեղեկացնենք, որ նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ այս ինֆորմացիան գաղտնի չէր։ Թե ինչո՞ւ հիմա ԿԸՀ-ն որոշեց անուններ չհրապարակել, հայտնի չէ։ Գուցե դա ԿԸՀ նոր նախագահի աշխատաոճն է։ Համենայն դեպս, օրենքը չի արգելում հրապարակել առաջադրված թեկնածուների անունները։