Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները երեկ հայտարարել են, որ մտադիր են Անվտանգության խորհրդի բանաձեւ մշակել Սիրիայի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ. տեղեկացնում է Reuters-ը:
Սիրիայի դեմ պատժամիջոցներին կողմ է նաեւ ԱՄՆ-ը:
Օգոստոի սկզբին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ԱԽ փակ խորհրդակցություններից հետո հայտարարել էր, որ Ռուսասատանը հավանություն կտա Սիրիայում տիրող իրադարձությունների այնպիսի արձագանքի, որը չի կրկնի լիբիական սցենարը, այլ օգուտ կլինի սիրիացի ժողովրդին:
Իսկ ՄԱԿ-ում Սիրիայի ներակայացուցիչ Բաշար Ջաֆարիի խոսքերով` ԱՄՆ-ը «հումանիտար եւ դիվանագիտական պատերազմ է սկսել» իր երկրի դեմ: Նա հաստատել է, որ, ինչպես խոստացել էր նախագահ Բաշար ալ Ասադը, երկրում դադարեցվել են բոլոր ռազմական եւ ոստիկանական գործողությունները: Ջաֆարին մեղադրել է ԱՄՆ-ին եւ եվրոպական երկրներին, որ նրանք չեն ցանկանում տեսնել երկրում իրականացվող բարեփոխումները եւ Անվտանգությոն խորհուրդն օգտագործում են իր երկրի հետ հաշիվներ մաքրելու համար: