կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-09 15:31
Մշակույթ

Մեր ժողովուրդը իմն է՝ ինչպես... իմ վիշտը

Մեր ժողովուրդը իմն է՝ ինչպես... իմ վիշտը

1932 թ. այս օրն է ծնվել արձակագիր, լրագրող, հասարակական գործիչ Վարդգես Պետրոսյանը, ով աշխատակցել է «Սովետական Հայաստան» օրաթերթին, «Ավանգարդ», «Պիոներ կանչ» թերթերին, իսկ 1966-75-ին եղել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը:

Վ.Պետրոսյանը սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ, հետո անցել է արձակի: Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1947-ին «Պիոներ Կանչ»-ում: Ռուսերեն լույս են տեսլ նրա «Մամա, ես արդեն մեծ եմ» , «Քաղաքի կիսաբաց լուսամուտները», «Դեղատուն «Անի» այլ գրքեր:

Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում 1985-ին բեմադրվել է նրա «Համր լեռան ճիչը» դրաման:

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են լիտվերեն, լատիշերեն, անգլերեն, սերբո-խորվաթերեն, չեխերեն, վրացերեն և այլ լեզուներով: