|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հունիսի 2-ին Աշտարակի ձորի Վարազի ձորի տեղանքում լուրջ միջադեպ է տեղի ունեցել: Մի խումբ քաղաքացիներ հանգստանալու նպատակով այցելել են ձոր: Նրանց է մոտեցել Աշտարակ քաղաքի բնակիչ Բաբկեն Գալստյանն ընկերների հետ և հայտնել, որ «էդ տեղանքի տերն ու տիրակալն ինքն է», և պետք է վճարումներ կատարեն: Սրված իրավիճակը փորձել է փրկել ԱԱԾ սպա Հակոբ Սիլիզյանը: Նա, երիտասարդին հանգստացնելով, ձեռքից վերցրել է նրա զենքը: Ավելի ուշ երիտասարդները հաշվեհարդար են տեսել սպայի հետ և, մտնելով տան բակ, ծեծի են ենթարկել նրա 80-ամյա հորը, սպառնալով ընտանիքի մնացած անդամներին՝ պահանջել են վերադարձնել զենքը:
Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով կատարվածը, ասել է. «Այդ աստիճան չեմ դրամատիկացնում իրավիճակը: Միջադեպ է եղել, քննություն է գնում, այնպես որ, սովորական մի վիճակ է...»: Նկատեցի՞ք, ԱԱԾ-ի սպային ծեծի ենթարկելը քաղաքապետի համար սովորական մի վիճակ է:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում