Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օգոստոսի 1-ին Սևանա լճի Ծովագյուղի հատվածում ուժեղ քամին ափից հեռացրել է երկու հեծանվանավակներ և մեկ ջրային մոտորանավակ, որը անսարք էր:Գեղարքունիկի մարզի Ծովագյուղի բնակիչներ Վարդան Վարագյանը 10-ամյա Վահրամ Վարագյանը, Սևան քաղաքի բնակիչներ Դավիթ Գուլանյանը, Վահե Մովսիսյանը, Երևանի բնակիչ Տիգրան Գասպարրյանը և ևս մեկը` Հակոբ անունով , ափից 1500-2000 մետր հեռացել էին , բախվել իրար, վթարի ենթարկվել և շրջվել: Հետաքրքիր զուգադիպությամբ այնտեղ էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Տեղեկանալով կատարվածի մասին նախարարը անձամբ հանձն է առել խեխդվողների փրկության գործը: Նա մոտորանավակով հասաել է խեղդվողներին և 1,5 ժամում նրանց հասցրել ափ: Ականատեսները պատմել են, որ փրկվածները չիմանալով , թե ով է իրենց փրկարարը , դիմել են նրան.«Հոպար, մերսի, մեռնելուց պրծանք, էթանք մի-մի թաս բան խմենք»:Նախարարը հրաժարվել է: Ավելի ուշ փրկվածները տեղեկացել են թե ով է իրենց փրկարարը: