Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Երեկ սենսացիոն դեպք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հանդիպման ժամանակ: Թարգմանչուհին հենց հանդիպման ընթացքում ուշագնաց է եղել:
«Ժողովուրդ»-ի աղբյուրների տեղեկացմամբ` Սերժ Սարգսյանի խոսքերը թարգմանելիս նա մի պահ լռել է: Սարգսյանը նրան բացատրել է, թե խոսքն ինչի մասին է, սակայն թարգմանչուհին միանգամից ուշագնաց է եղել: Անակնկալի եկած Սարգսյանը հասցրել է միայն ասել` «վա՛յ»:
Մեր աղբյուրների պնդմամբ` ուշագնացության պատճառը եղել է 40 աստիճան շոգը: Կարճ ժամանակ անց թարգմանչուհին ուշքի է եկել, այնուհետև դուրս է եկել հանդիպման սրահից, իսկ նրան փոխարինել է մեկ ուրիշը:
Մեզ հաջողվեց ճշտել, որ թարգմանչուհին Լեհաստանի հայ է, անունն էլ` Մարգարիտա:
Նշենք, որ հուլիսի 30-ին, 31-ին և օգոստոսի մեկին Արարատյան դաշտավայրում և Սյունիքի հովիտներում կգրանցվի առավելագույն` 40 աստիճան տաքություն: Գիշերային ժամերին Երևանում ջերմաստիճանը կտատանվի 27-28-ի սահմաններում, ինչը նույնպես բարձր է: Ջերմաստիճանը կնվազի միայն օգոստոսի 5-ից հետո` 4-5 աստիճանով: