կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-02 17:54
Քաղաքական

Ժամանակին ուշադրություն չեմ դարձրել քաղաքական ռեֆորմներին, ժամանակ չկար, մարդիկ սոված էին․ Քոչարյան

«Ես չեմ հիշում, որ կյանքում որևէ նպատակ դնեմ ու չհասնեմ դրան։ Կամ չպետք է դնեմ ու հանգիստ իմ կյանքով ապրեմ։ Բայց եթե նպատակ դրեցի, ձեզ ոչ մեկիդ հանգիստ չեմ տալու։ Ընդունում եմ, որ ժամանակին ես անձամբ մեծ ուշադրություն չեմ դարձրել քաղաքական բարեփոխումներին։ Այն ժամանակ պետբյուջեն ընդամենը 300 մլն դոլար էր, քաղաքական ռեֆորմների մասին խոսելու ժամանակը չէր, մարդիկ սոված էին, նրանց պետք էր աշխատանք տալ։ Երևի սխալ էր, այդ աշխատանքները պետք էր զուգահեռ տանել»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը  Արագածոտնի մարզի բնակիչների և դաշինքի շտաբների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։