|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը կդառնա Լոռու մարզպետ: Լուրը հաստատեց նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ այդ որոշումը կհաստատվի հինգշաբթի օրը` կառավարության նիստում:
Հիշեցնենք, որ Էդուարդ Շարմազանովն ու Արթուր Նալբանդյանը Ալավերդիի քաղաքապետի ընտրություններում մրցակիցներ են եղել: Այն ժամանակ Արթուր Նալբանդյանը դեռ հանրապետական չէր: «Հետո ինչ, որ մրցակիցներ ենք եղել: Արթուր Նալբանդյանն իմ ընկերն է, եւ ես նրան ամեն կերպ օժանդակելու եմ Լոռու մարզպետի պաշտոնում»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե ի՞նչ նպատակ ուներ մի հանրապետականին մեկ ուրիշով փոխարինելը, Շարմազանովը պատասխանեց, որ դա ընդամենը կադրային քաղաքականության հետեւանք է: