Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հայաստանում ինտերնետին առաջին միացումը եղել է 1993թ.` «Արմինկո» ընկերության միջոցով:
Ինտերնետային կապի շփման առաջին միջոցը եղել է էլեկտրոնային փոստը, այնուհետև ստեղծվել են այլ սոցիալական ցանցեր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: Ըստ նրա`Հայաստանում ինտերնետային դաշտը բավականին ազատ է:
«Սոցիալական ցանցերն օգտագործում են ամեն ինչի համար, Հայաստանում ավելի շատ օգտվում են Facebook-ից, եւ յուրաքանչյուր ոք կարող է ունենալ իր կայքը, բլոգը: Բլոգները հիմնականում բովանդակություն ունեցող կայքերն են»,- ասաց տեղեկատվական փորձագետ Տիգրան Քոչարյանը` հավելելով, որ վերջին տարիներին մեզ մոտ «լավացել» է ինտերնետային կայքէջերի անվտանգությունը: «Վերջին երկու տարիներին պաշտոնական կայքեր չեն կոտրվել»,- հայտարարեց նա: