|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Հրազդան-Երևան ավտոճանապարհին: Իրար էին բախվել Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները: Ի դեպ, yerkir.am-ի տեղեկություններով` Mercedes-ը ուսանողների էր տեղափոխելիս եղել դեպի Երևան: Վթարի հետևանքով մահացել էր 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը:
Հռիփսիմեն Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղից էր: Նրա հետ է եղել նաև եղբայրը, որին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ տղայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում: Տղային այժմ հետազոտում են:
Մեր տեղեկություններով` երթուղին բարեգործական էր, այն գյուղապետի թեկնածու Հուսիկ Սեդրակյանի միջոցով էր կյանքի կոչվել: