|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Պատմական Հայաստանի` Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող 5 գավառներում որոշ չափով պահպանվել են հայկական հուշարձանները. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայատրարեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նա տեղեկացրեց, որ Ուրմիա լճի ափին գտնվող Ղարաբաղ գյուղը համարվում է մահացած, քանի որ այնտեղ ապրում է ընդամենը 2 քուրդ ընտանիք: «Արևմտյան Հայաստանում տեղի բնակիչները մեզ հիշեցնում էին, որ դրանք մեր հողերն են եղել, սակայն երբ մենք այցելեցինք Ղարաբաղ, ի զարմանս ինձ, քրդերն ասացին, որ սա է իսկական Հայաստանը»,- ասաց հուշարձանագետը:
Նա նշեց, որ ինչպես մեզ մոտ, այնպես էլ այնտեղ հանդիպեցին գանձախուզության ենթարկված հուշարձանների: «Իրանի ենթակայության տակ գտնվող հայկական եկեղեցիները, հուշակոթողները վերանորոգվում են, սակայն ունենք մեկ խնդիր. իրանցիները հայկական եկեղեցիների վերանորոգման ժամանակ գմբեթները թեքի փոխարեն հարթ են կառուցում, սա, իհարկե, միտումնավոր չէ»,- կարծում է հուշարձանագետը: