|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդին` ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Օհանյանը, տեղափոխվել է Երեւան` ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Հուլիսի 14-ին նա 15 ծառայակիցների հետ ավտոպատահարի է ենթարկվել:
Պատահարը տեղի է ունեցել Ստեփանակերտ-Վանք-Դրմբոն ճանապարհին: Զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը շրջադարձ կատարելիս մոտ 120 մետր գլորվել է ճանապարհամերձ ձորը: Պատահարի հետեւանքով վիրավորվել է 15 զինծառայող, որոնցից Երեւան են տեղափոխվել միայն երեքը, այդ թվում` նախարարի որդին: Մյուս զինծառայողները տեղափոխվել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ:
Ըստ ՊՆ-ի` նրանց վնասվածքներն ավելի թեթեւ են: Օհանյանը կոտրվածք է ստացել աջ թեւի թիակի հատվածում: ՊՆ-ից հայտնել են, որ Արթուր Օհանյանի վիճակը միջին ծանրության է: Մեր թղթակցի հետ զրույցում նա ասել է, որ իրեն լավ է զգում: