կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-30 09:48
Հասարակություն

Վահան Մարտիրոսյանի` ՊՆ-ի հոսպիտալում աշխատող զոքանչին հեռացրել են աշխատանքից. «Ժողովուրդ»

Վահան Մարտիրոսյանի` ՊՆ-ի հոսպիտալում աշխատող զոքանչին հեռացրել են աշխատանքից. «Ժողովուրդ»

«Իբրև քաղաքացիական ակտիվիստ հանրությանը ներկայացող Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելուց և այդ երկրում ապաստան խնդրելուց հետո նրա զոքանչին աշխատանքից ազատել են։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Մարտիրոսյանի կնոջ մայրը՝ Անահիտ Գասպարյանը, մինչև այս տարվա սեպտեմբերի 17-ը աշխատել է ՀՀ ՊՆ «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում»։

Երբ հայտնի է դարձել, որ նրա փեսան և դուստրը փախել են Ադրբեջան, հոսպիտալի տնօրինությունը, տեղեկությունը ևս մեկ անգամ պաշտոնապես ճշտելուց և հաստատում ստանալուց հետո, Անահիտ Գասպարյանին հայտնել են, որ նա աշխատանքից ազատված է։ Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց տարատեսակ քաղաքացիական նախաձեռնությունների շրջանակներում։ Իսկ այս տարվա օգոստոսին հայտնի դարձավ, որ նա մեղադրվում է մի կնոջ վստահությունը չարաշահելով՝ նրա տանից գումար գողանալու մեջ։ Դրանից մեկ ամիս էլ չանցած հայտնի դարձավ, որ նա փախել և ապաստանել է Ադրբեջանում»,- գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։