Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մինչեւ պատերազմի սկսվելը Տավուշի մարզի Բարեկամավանի դպրոցում համայնքի բնակչության այսօրվա թվից ավելի շատ աշակերտ կար, 80-ական թվականներին գյուղում մոտ 1200 մարդ է ապրել, ընդ որում մեծամասնությունը` երիտասարդներ: Այսօր 300 բնակչից շուրջ 50-ն է 18-45 տարեկան, մեծ մասը ծերեր են:
Գյուղի տների կեսից ավելին` 130-ը, փակ է: 2010-ին առաջին դասարան ընդհանրապես չեն ունեցել, գյուղում կա ընդամենը 33 աշակերտով մեկ դպրոց, մինչդեռ ժամանակին ութ դասարանում 330 աշակերտ են ունեցել:
Բարեկամավանում անցյալ տարի ընդամենը 1 ծնունդ է եղել, 10 մահ: Այս տարի ծնունդ դեռ չեն ունեցել, 5 հոգի մահացել է: Գյուղում 2008, 2009 թթ. երեւի մեկական ամուսնություն է եղել, 2010-ին` 4-ը, ինչը բացառիկ բան է: Այս տարի դեռ որեւէ ամուսնություն չի եղել:
Ծնունդների համեմատ մահացության բարձր ցուցանիշը ու նաեւ արտագաղթի հետեւանքով գյուղի բնակչության նվազումը հաշվի առնելով` դժվար չէ հաշվարկել, որ ընդամենը 5-6 տարի հետո, եթե ժամանակին համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, գյուղում այլեւս ոչ ոք մնացած չի լինի: Չի լինի Բարեկամավանը: