«Առավոտի» դիտարկմանը, թե ֆուտբոլային դիվանագիտությանը նոր շունչ տալը հասարակական կազմակերպությունների կամ լրագրողների ուժերից վեր է` դա կարող են անել միայն բանակցողներն ու որոշում կայացնողները, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանն այսպես արձագանքեց. «Նրանք իրականում գործուն ազդեցություն չունեն, բայց նման նախաձեռնությունները ֆոն են ստեղծում, որ մարդիկ չանդրադառնան, եւ, ի վերջո, մի տեղ չկտրվի այդ գործընթացը եւ չարձանագրվի, որ հայ-թուրքական արձանագրություններ չկան»: