|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տարածքում, մասնավորապես բաց խորանի մոտ, հավաքված են քաղաքացիներ, հանրային ու քաղաքական գործիչներ՝ ի աջակցություն Վեհափառ Հայրապետի և Հայ Առաքելական եկեղեցու։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Վարդանանք» անունով շարժումը պատրաստվում են փետրվարի 24-ին ակցիա իրականացնել՝ ընդդեմ Վեհափառի՝ պահանջելով նրա հրաժարականը: Ընդդեմ Վեհափառի այս շարժման նախաձեռնողը Անդրանիկ Դովլաթյանն է:
Նրանք դիմել էին Էջմիածնի քաղաքապետարան՝ ընդդեմ Վեհափառի ակցիա իրականացնելու համար, սակայն քաղաքապետարանը մերժել է ու թույլ չի տվել ակցիա իրականացնել:
«Այնտեղ, որտեղ իրենք ամբողջությամբ իշխանություն չունեն, ազդեցություն չունեն, փորձում են այդ ոլորտը քանդել, որը կարող է, իրենց կարծիքով, խոչընդոտ հանդիսանա։ Եկեղեցին տեսնում են մի կառույց, որը կարող է իրենց հակառակվի»,-Մայր Աթոռի դիմաց հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։