Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ե’վ Վաշինգտոնում, ե’ւ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ Արցախյան հարցի արագ լուծման դեղատոմս իսկապես գոյություն չունի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։
Նրա համոզմամբ` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը տարածաշրջան եւ նախագահների ունեցած հեռախոսազրույցները ապացուցում են, որ թե' Մինսկի խմբի համանախագահ երկրները, թե' Եվրամիությունը նոր պատերազմ չեն ցանկանում: Եվ եթե անգամ մոտ ժամանակներս որեւէ փաստաթուղթ ստորագրվի, կնշանակի, որ գերտերություններն այդ ձեւով փորձում են խուսափել նոր լարվածությունից հակամարտային գոտում:
«Այդ փաստաթղթերի ստորագրումից հետո կսկսվի նոր փուլ, որը կարող է տեւել տարիներ, նույնիսկ տասնամյակներ: Հասկանալի է, որ ընդհանուր սկզբունքները դա ընդհանուր ներածություն է կոնկրետ խոսակցության համար, այլ ոչ թե մի իրավիճակ, երբ Ղարաբաղյան կոնֆլիկտը հենց այդ փաստաթուղթը ստորագրելուց հետո վաղը լուծվելու է: Դա ֆիզիկապես անհնար է»,- համոզված է քաղաքագետը:
Անդրադառնալով Լավրովի այցին եւ նրա բերած ուղերձ-առաջարկություններին` Սերգեյ Մինասյանը նշեց, որ նույնիսկ Ադրբեջանում որեւէ մեկը չի կասկածում, թե որ կողմն էր մեղավոր Կազանի հանդիպման ձախողման մեջ: Քաղաքագետի խոսքերով` պարզապես ՌԴ նախագահի համար դա անձնական գործ է դարձել, եւ նման ձախողումները բավականին բացասական են անդրադառնում նրա իմիջի վրա: