|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական ձեւաչափը փոխելը հակաարդյունավետ է. այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մինսկի խմբի համանախագահները մշտապես հանդիպում են կողմերի հետ, այցելում Բաքու, Երեւան եւ Ստեփանակերտ: Նրանք շատ լավ փոխհարաբերություններ ունեն»,- ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` ասել է նա`հավելելով, որ այդ ձեւաչափը փոխելու խոսակցությունները միայն պատրանք են ստեղծում, թե, ֆոնը փոխելով, բովանդակությունն էլ կփոխվի:
Ըստ Լավրովի` որպես կանոն` նման գաղափարները ուշադրությունը շեղում են էականից, դրանք «սատանայից են», կարեւորը` քաղաքական կամքն է:
Իր հերթին, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն այլ ատյաններ` «խորհրդարանական վեհաժողովներ կամ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա» տեղափոխելն անիմաստ է. ԵԱՀԿ ՄԽ-ն բավական արդյունավետ է գործել վերջին տարիներին: