Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Քվեն ուժ է» հասարակական շարժումը միավորել է 22 հասարակական կազմակերպություն։
«Արդարություն եւ իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Նելլի Բաղդասարյանն այսօր տեղեկացրել է, որ շարժումը գործունեությունը սկսել է` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտարկելով:
Առաջին դիտարկումն արդեն տեղի է ունեցել Արտաշատ ու Արարատ քաղաքներում, որտեղ հուլիսի 3-ին քաղաքապետի ընտրություններ են կայանալու։ Այցի ընթացքում ուշագրավ փաստ է արձանագրվել` երկու քաղաքներում էլ նախապես քաղաքապետի մի քանի թեկնածու է եղել, սակայն ընտրություններին այժմ մասնակցելու են միայն երկուական թեկնածուներ։
Բնակչության շրջանում տարածված լուրերի համաձայն` թեկնածուները հետ են վերցրել հայտերը տեղի ուժային կառույցների ճնշման տակ:
Թեկնածուների ներկայացրած հաշվետվությունից պարզ է դարձել նաեւ, որ քաղաքներում կատարվող ասֆալտապատումը սկսվել է ընտրությունների նախօրեին: Դա շարժման մասնակիցներին հիմք է տալիս ենթադրելու, որ համայնքային գումարները, մեծ հաշվով, վերածվում են ընտրակաշառքի։
«Բնակչության իրազեկվածությունը ցածր է, եւ ՏԻՄ ընտրությունները հիմնականում անցնում են շատ պասիվ, ինչը պայմանավորված է հավատի կորստով: Չեմ կարծում, որ այս անգամ արդար կանցնեն։ Եթե ոչ բացահայտ, բայց կաշառք բաժանելու դեպքեր կլինեն»,- ասաց «Ալիք» արհեստակցական միության նախագահ Վազրիկ Պետրոսյանը։
«Իմ դիտարկմամբ` նրանք կարծես գնում են ոչ թե ընտրությունների, այլ ռազմադաշտ, որովհետեւ քաղաքակիրթ ձեւով պայքար չկա։ Խոսում են անձնական վիրավորանքի մակարդակով: Որպես կանոն` ձախողումների մասին ոչ մի քաղաքապետ չի ասում։ Որքան էլ տարօրինակ է, քաղաքապետն ասաց, որ Արտաշատի ամենամեծ ձեռքբերումը 24-ժամյա ջրամատակարարումն է, բայց քաղաքապետարանում ջուր չկար: Իսկ ներկայացրած հաշվետվությունից պարզ դարձավ, որ ասֆալտապատումը սկսել էր ընտրությունների նախօրեին: Զավեշտալի է, որ պետության, համայնքի գումարը ծառայեցնում է ի նպաստ իր ընտրության: Սրանք հարցեր են, որոնք պետք է հստակ պատասխան ստանան: Իսկ Արարատի քաղաքապետը մեր հարցին, թե ի՞նչ եք պատրաստվում անել ազատ, արդար ընտրութուն անցկացնելու համար, ասաց, որ այս անգամ կաշառք չի բաժանելու»,- ասաց Նելլի Բաղդասարյանը։