կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-29 16:11
Տնտեսական

Մոնոպոլիաները խոչընդոտել են Վահագն Հովնանյանին

Մոնոպոլիաները խոչընդոտել են Վահագն Հովնանյանին

Ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը` որպես Հայաստանում բիզնեսի զարգացման հիմնական խթան, նշում է փոքր բիզնեսի զարգացումը, քանի որ փոքր ու միջին բիզնեսը, գործարարի համոզմամբ, երկրի ողնաշարն է:

Ըստ նրա` Հայաստանում բիզնեսի զարգացմանը, ի թիվս այլ խնդիրների, խոչընդոտում են նաեւ մոնոպոլիաները:  Նա նշեց, որ ինքն էլ փորձել է որոշ ոլորտներում նոր գործ սկսել, սակայն խորհուրդ չեն տվել: Օրինակ` ցանկացել է մտնել փայտի շուկա, բայց զգուշացրել են, որ ավելի լավ է չփորձի: Ցանկացել է ցորենի գործով զբաղվել, ասել են` «դեռ ցորենը չհասած` արտերը կվառեն»:

Հովնանյանը նաեւ այլ օրինակներ է նշեց. ընկերներից մեկը փորձել է  ոսկու խանութ բացել, բայց տարբեր հսկիչներ այնքան են այցելել, որ «խեղճ մարդը ձանձրացել է եւ թողել-գնացել»:

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը նույնպես չի թաքցնում. մենաշնորհեր կան, եւ պետությունը պարտավոր է որոշակի սահմանափակում դնել դրանց շահութաբերության վրա: Սակայն պատգամավորի համոզմամբ` շատ ավելի լուրջ խնդիրներ էլ կան. բիզնեսի ակտիվության նվազման պատճառ է նաեւ ֆինանսատնտեսական ճգնաժամը, Հայաստանի աշխարհագրական դիրքը, հարեւանների հետ ունեցած խնդիրներն ու ներքին շուկայի փոքր լինելու հանգամանքը: