Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հրայր
«Գաֆեսճյան» հիմնադրամը չի պատրաստվում պատասխանել Ձեր ներկայացրած յուրաքանչյուր կեղծ փաստին: Յուրաքանչյուր ոք, ում հետաքրքրում է ազատ եւ օբյեկտիվ իրավական գնահատականը, կարող է վերանայել հունվարի 26-ի 190 էջանոց վճիռը եւ մայիսի 9-ի 57 էջանոց վերջնական վճիռը:
«Գաֆեսճյան» կենտրոնը դարձել է մշակութային եւ գեղարվեստական կյանքի կիզակետ, օտարերկրացիների այցելության եւ բարձրաստիճան ընդունելություններ կազմակերպելու նախընտրելի վայր:
Հուսով եմ` երկրորդ փուլում դուք ավելի շատ կաջակցեք մեզ, քանի որ մենք ցանկանում ենք ընդլայնել տարածքը եւ ավելի լայն հնարավորություններ ստեղծել գեղարվեստական ու մշակութային միջոցառումների համար:
«Կասկադ» նախագիծը երբեք չի հասնի ավարտին, քանի որ այն մշտապես կընդլայնվի, եւ «Գաֆեսճյան» հիմնադրամը կշարունակի աջակցել Արվեստների կենտրոնին` որպես իր հիմնական առաքելություն:
Ձեր մերժումը` ճանաչել Ջերիի կարեւոր դերը Հայոց ցեղասպանության թանգարանի եւ հուշարձանի ստեղծման գործում անբացատրելի է:
Դուք գիտեք, որ Ջերին 100 տոկոսանոց ֆինանսավորում է ապահովում հիմնադրամին, նրան են պատկանում է բանկի շենքի 50 տոկոսը եւ հիմնադրամի հարակից շինությունները: Ակնհայտ է, որ Ջերին երբեք չի տատանվել եւ մշտապես աջակցել է այդ բոլոր շինությունները թանգարանի եւ հուշարձանի վերածելու գործին:
Թե' նախկինում, թե' դատական գործընթացի ընթացքում «Գաֆեսճյան» հիմնադրամն անընդհատ ցանկություն է հայտնել համագործակցել համահայկական հիմնադրամի հետ, որպեսզի սփյուռքում բացվի առաջին Ցեղասպանության թանգարանը: «Գաֆեսճյան» հիմնադրամը համոզված է, որ հնարավորության դեպքում Սփյուռքը մեծ աջակցություն կցուցաբերի:
Հրա'յր, ընդունեք, որ դատավորը մերժել է Ձեր կողմից ներկայացրած հայցը: Դուք կդադարեցնեք պնդել Ձեր հայցը, թե ոչ, «Գաֆեսճյան» հիմնադրամն իր պարտքն է համարում համայնքի անդամներին հրավիրել մասնակցելու նախագծի իրականացմանը:
Ի վերջո, համայնքն է կայացնելու վերջնական վճիռը:
Հարգանքներով`
Ռոսս Վարթյան