Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախում որոշել են աշնանացանի վարկավորումն իրականացնել նոր մեխանիզմներով. Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամն առաջիկա օրերին հողօգտագործողներին վարկ է տրամադրելու ոչ թե համայնքի ղեկավարների միջոցով, ինչպես նախկինում, այլ` «Արցախփոստ» ընկերության։ Այս մասին երեկ հայտարարվել է վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։
Մեխանիզմների փոփոխության պատճառն այն էր, որ համայնքային որոշ ղեկավարներ վարկերը բաժանելիս թույլ են տվել ֆինանսական խախտումներ։ Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Վահրամ Բաղդասարյանի հավաստմամբ՝ եղել են դեպքեր, երբ համայնքի ղեկավարը հողօգտագործողի փոխարեն ստորագրել է պայմանագիրը, եւ ինքն օգտագործել գումարը։ Այս առթիվ 2 քրեական գործ է հարուցվել, եւ կառավարության որոշմամբ` համայնքի ղեկավարներն աշխատանքից ազատվել են։ Եղել են նաեւ դեպքեր, երբ համայնքի ղեկավարը հողօգտագործողին չի տվել վարկի ամբողջ գումարը, եթե գյուղացին համայնքի առջեւ պարտավորություններ (հողի հարկ, վարձավճար եւ այլն) է ունեցել. համայնքի ղեկավարն այդ գումարը պահել է վարկի գումարից։
Նման դեպքերից խուսափելու նպատակով էլ որոշվել է գումարն անմիջապես հասցնել հողօգտագործողներին։ Հենց նրանց եւ հիմնադրամի միջեւ է այսուհետ կնքվելու աշնանացանի կամ գարնանացանի վարկավորման պայմանագիրը։ Իսկ վարկ ստանալու են այն գյուղացիները, ովքեր 2011թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ վարկային պարտավորություններ հիմնադրամի առջեւ չունեն։