Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ խմբագրությունը մի հաղորդագրություն ստացավ: Դրանում, կարծես, ոչ մի անսովոր բան չկա, դե խմբագրություն ենք, պատահում է: Բայց երբ կարդացինք վերնագիրը, հետո հաղորդագրությունը (ի դեպ, բազմաթիվ տառասխալներով), իսկ վերջում նաև նայեցինք կցված նկարները, զարմացած իրար նայեցինք:
Ահա հաղորդագրությունը.
Ֆուրշետ մերկ գեղեցկուհու վրա
Արաբական շահերին վայել հյուրասիրություն
«ARIES CATERING ընկերությունը հունիսի 11-ին ONE Club-ի հետ համատեղ կազմակերպել էր Arabian night (արաբական գիշեր) երեկույթը: Երեկույթի ամենաթեժ պահին ARIES CATERING-ը մատուցեց հյուրերին խոստացված անակնկալը: Չորս հաղթանդամ տղամարդ` մերկ իրաններով եւ սպիտակ գլխաշորերով, իրենց ուսերին ներս բերեցին սպիտակ մետակսով զարդարված սկուտեղը: Արաբական ռիրմերի ներքո դանդաղ մոտենալով` նրանք զգուշությամբ դրեցին սկուտեղը բարին: Մի պահ հիացմունք ու զարմանք դաջվեց ներկաների դեմքներին. 2,5մ երկարություն ունեցող շքեղ սկուտեղին մարկաց էր մերկ կին, որի մարմնին դրված էր մի քանի տասնյակ կանապե: Առաջին անգամ Հայաստանում հյուրերի դատին հանձնվեց նոր պրոդուկտ քեյթրինգի ոլորտում` հյուրասիրություն` մատուցված մերկ կնոջ վրա կամ «կենդանի սեղան»:
Մի կողմ թողնենք տեքստը կազմողների գրագիտությունը, նաև ինտելեկտուալ զարգացման մակարդակը, դրա մասին պատկերացում է տալիս թեկուզ «արաբական շահ» բառակապակցությունը (ուղղակի հուշենք, որ արաբները ունեցել են խալիֆներ, իսկ շահ տիտղոսը ավելի բնորոշ է պարսիկներին):
Զարմանալի է, որ, այս միջոցառման կազմակերպիչների կարծիքով, մեր հասարակությունն այնքան է դեգրադացվել ու այլասերվել, որ նման կարգի միջոցառումները կարող են ծառայել ընկերությունների գովազդային կամպանիային:
Ցանկացած քիչ թե շատ կրթված մարդ կարող է միանշանակ հաստատել, որ նման «օրգիաները» հատուկ են բարոյական որևէ չափանիշ կորցրած ու կոլապսի մեջ գտնվող, հղփացած ու անսանձ «էլիտա» ունեցող հասարակություններին:
Այսպիսով, այս սահմանը ևս... Ինչպես ասում են կազմակերպիչները՝ «առաջին անգամ Հայաստանում հյուրերի դատին հանձնվեց նոր պրոդուկտ»: Տեսնենք՝ ինչպես այն կմարսի մեր հասարակությունը: