|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Ընտրական օրենսգիրքը չունի լեգիտիմության որեւէ սահման, այն իշխանությունների կողմից ընդունված եւ բացառապես նրանց առաջարկների հիման վրա ձեւավորված փաստաթուղթ է եւ չի համապատասխանում մեր բոլորի ցանկություններին, այն է` անցկացնել ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություններ. այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ ընտրական գործընթացում իշխանությունները շարունակելու են նույն քաղաքականությունը, ինչ եղել է մինչ այժմ: «Ընտրական օրենսգիրքն ընդունվեց` առանց հաշվի առնելու հասարակության եւ ընդդիմադիր ուժերի կարծիքը, եւ սպասվող ընտրությունների արդյունքում մենք նորից կունենանք այն խորհրդարանը, որը չի համապատասխանի ե'ւ հասարակության տրամադրություններին, ե'ւ այն խնդիրներին, որոնք անհրաժեշտ է լուծել»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը: