|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովը, քաղաքում չէ, ու ոչ ոք չգիտի նրա տեղը: Ինչ սկսվել են խոսակցությունները, թե հնարավոր է` նրան կալանավորեն, անհետացել է:
«Ժողովուրդի» հեռախոսազանգերին պատասխանում է նրա թիկնապահ-վարորդ-օգնականը` բավականին սիրալիր տեղեկացնելով, որ Սարգսյանը քաղաքում չէ: Ե՞րբ կգա` չգիտեն, ո՞ւր է` չեն ուզում ասել:
Փորձեցինք նաեւ Սարգսյանի մտերիմներից պարզել նրա գտնվելու վայրը, բայց` անօգուտ: Նա մտերիմների հետ էլ կապի մեջ չէ:
«Հենց գտնենք` իմաց կտանք»,- պատասխանեցին ամեն օր Լյովիկի հետ «մի կտոր հաց» ուտող որոշ ընկերներ, որոնց օրվա ռիթմը եւս խախտվել է:
Թե ումի՞ց է թաքնվում պատգամավորը, թերեւս կարելի է ենթադրել, բայց ամեն դեպքում անհասկանալի իրավիճակ է այնքանով, որ քաղաքական վերջնական որոշում դեռ չկա` Լյովիկին կալանավորելու մասով: