|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Այսօր` ժամը 15.42-ին, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում Երեւանի Կենտրոն ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացու ահազանգի համաձայն` Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում ռումբ է տեղադրված:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ահազանգը ստացվել է 30-35 տարեկան տղամարդուց` անհայտ հեռախոսահամարից: Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները եւ պաշտպանության նախարարության սակրավորները:
Օդանավակայանի տարածքը շրջափակված է, մարդկանց տարհանել են: Ներկա պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: