| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Առավել կրկնվող էին նաեւ պնդումները, թե նախագահ Քոչարյանը կանխամտածված զրպարտում է Տեր-Պետրոսյանին, թե վերջինս իբր պատրաստվում էր զավթել նախագահական պալատը։ Ըստ երեւույթին` այստեղ գործ ունենք ծանր ամնեզիայի հետ։ Մի՞թե մարդիկ մոռացել են նախագահական ընտրություններում տանուլ տված Տեր-Պետրոսյանի հայտարարություններն այն մասին, թե «Ազատության հրապարակը իմ նստավայրն է եւ այստեղից ունեմ միայն մեկ ճանապարհ՝ դեպի նախագահական նստավայր»։
Կամ այն մասին, թե ինչպես էր Տեր-Պետրոսյանը «նախագահական հրամաններ ստորագրում» հրապարակում։ Դիտեք այդ միտինգների տեսագրությունները, աչքի անցկացրեք այդ օրերի թերթերը (ձեր իսկ թերթերը) եւ հիշողության հետ կապված ձեր խնդիրները կվերանան։ Կասկածից վեր է. Տեր-Պետրոսյանը կանխամտածված իրականացնում էր իշխանության հակասահմանադրական զավթման ծրագիր, որն անպայման կավարտվեր դեպի Բաղրամյան 26 «արշավանքով»,- անդրադառնալով Ռ.Քոչարյանի հարցազրույցի կապակցությամբ շահարկումներին` «Հայոց աշխարհ»-ին ասաց Վիկտոր Սողոմոնյանը։