Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դուբլինում` Մեծ Բրիտանիայի թագուհու այցի դեմ բողոքի ակցիայի ժամանակ, երեկ ձերբակալվել է ավելի քան 20 ցուցարար:
Երբ Էլիզաբեթ Երկրորդն այցելել է դուբլինյան Հիշատակի այգի` նվիրված բրիտանական թագից անկախության համար զոհված իռլանդացիների հիշատակին, ակտիվիստները` ազգայնական կուսակցության առաջնորդ Ֆեյն Ջերի Ադամսի գլխավորությամբ, երկինք են բաց թողել հարյուրավոր սեւ փուչիկներ եւ դյուրավառ խառնուրդով շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:
Անկարգությունները կասեցվել են 15 րոպե անց, դրանք հրահրողները ձերբակալվել են:
Իռլանդիայի փոխվարչապետ Էյմոն Գիլմորը դրական է գնահատել ոստիկանության գործողությունները եւ հավելել, որ, իհարկե, մարդիկ իրավունք ունեն իրենց կարծիքը հայտնել, սակայն անկարգությունները եւ թագուհու անվտնագությանը սպառնացող գործողությունները պետք է «խստորեն կասեցվեն»:
Իսկ Ֆեյն Ջերի Ադամսը հայտարարել է, որ թագուհու այցը վաղաժամ էր, եւ իր կուսակցության անդամները, որոնք հանդես են գալիս հանուն միասնական Իռլանդիայի, բողոքի ակցիաներ են կազմակերպելու բոլոր քաղաքներում, ուր կայցելի թագուհին: