Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար շրջանակներում ծագած հակամարտությունը ճգնաժամային փուլ է մտել:
Ինչպես տեղեկացնում է mignews.com-ը, ԱՄՆ ԿՀՎ-ի` Ռեզա Հալիլ ծածկանունով նախկին աշխատակիցը նյութեր է հրապարակել Իրանում հեղաշրջման փորձի մասին
Հալիլը պնդում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի խումբ սպաներ նախատեսել էին գահընկեց անել երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Խամենեիին եւ գրավել Թեհրանում գտնվող 130 կառավարական հաստատություններ: Նրանք դժգոհ են եղել 2009 թվականի «բեմականացված ընտրություններից» եւ «կանաչ ընդդիմության» ելույթների դաժան ճնշումներից: Ըստ Հալիլի` կորպուսի 37 հրամանատարներ ձերբակալված են եւ գտնվում են Գոհարդաշտ բանտում:
Հիմա այաթոլլա Խամենեին երկյուղում է, որ իր տարաձայնությունները նախագահ Ահմադինեժադի հետ կարող են «փողոցային» դրսեւորում ունենալ. քանի որ անցյալ շաբաթ նախագահի կողմնակիցները ձերբակալվել են «կախարդության եւ ստահոդ լուրեր տարածելու» մեղադրանքներով, աշխարհիկ ընդդիմությունը կարող է գլուխ բարձրացնել եւ տապալել իսլամական թուլացած վարչակարգը:
Դրանից խուսափելու համար Իրանի ազգային անվտանգության խորհուրդը օպերատիվ պլան է մշակել, ըստ որի` «Բասաջ» ազգային աշխարհազորն անմիջականորեն ենթարկվելու են այաթոլլա Խամենեիին: «Բասաջը» մարտական վիճակում է, նրա ստորաբաժանումները տեղաբաշխված են Թեհրանում եւ խոշոր քաղաքներում: Խամենեին դեռեւս վստահումէ նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի որոշ ստորաբաժանումների:
Հալիլը ուշադրություն է հրավիրում մինչեւ վերջերս վարչակարգի հենասյուն համարվող կորպուսի ներքին պառակտմանը: Նրա տվյալներով` սպաների 70 տոկոսը հավանություն չի տվել 2009-ի ընտրություններին եւ հրաժարվել է մասնակցել ընդդիմության դեմ ծավալված բռնություններին: