Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Եթե երկխոսությունը վերաբերում է քաղաքական պայքարի քաղաքակիրթ կանոնների հաստատմանը, ապա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այն դրական է գնահատում:
«Մեդիամաքսին» տված հարցազրույցում նա նշել է, որ այն կնպաստի նաեւ արդար ընտրություններ անցկացնելուն:
«Իսկ եթե երկխոսությունն առնչվում է քաղաքական պայքարի իմիտացիայի չափանիշներին (համապատասխան պարգեւատրման դիմաց), ապա դա, թերեւս, ընտրողների թիկունքում կատարվող գործարք է: Դա, ի դեպ, ուղիղ ճանապարհ է դեպի լճացում եւ կոռուպցիայի աճ, քանի որ ընդդիմությունն անմիջապես դադարում է կատարել իր հիմնական առաքելությունը` դրդել իշխանություններին ավելի լավ աշխատել եւ զսպել ախորժակը: Այդ գործարքի գինը ժողովուրդն է վճարելու` իր` առանց այդ էլ սակավ միջոցներից»,- ասել է Ռ. Քոչարյանը` հավելելով, որ ինքը ընդամենը հնարավոր տարբերակներն ու հետեւանքներն է նկարագրում, իսկ թե կոնկրետ ինչ է կատարվում իշխանության եւ ընդդիմության միջեւ, չգիտի: