|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հ2-ի եթերում մեկնարկում է եվրոպայի ամենառեյտինգային հեռուստաշոուներից մեկը՝ «Լավագույներից լավագույնը»:
Հայկական թիմն արդեն ձևավորվել է և սկսել մարզումները:
Այսօր «Երկիր»-ի թղթակիցները ներկա են եղել խաղի մասնակիցների մարզմանը, որը տեղի էր ունենում Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում:
Մեր թիմի կազմում ընդգրկված են ինչպես գործող, այնպես էլ մեծ սպորտը թողած մարզիկներ: Նրանց թվում են` բռնցքամարտի համաշխարհային աստղ Վիկ Դարչինյանը, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Արմեն Պետիկյանը, ըմբշամարտի հունահռոմեական ոճի եվրոպայի չեմպիոն Ռոման Ամոյանը, մարմնամարզության Հայաստանի բազմակի չեմպիոն Լիանա Կոբալյանը և այլք:
Թիմում ընդգրկվել են նաև հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներ` Նարեկ Բավեյանը, HT Հայկոն, Սյուզին, Մայա Մարգարյանը, Տինա Քեյը և ուրիշներ:
Այսօրվա մարզման մանրամասները դիտեք տեսանյութում` այստեղ: