|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի տոնական միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին Արցախի բարձրաստիճան այրերն այցելելու են Ստեփանակերտի հուշահամալիր։ Այս մասին հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Մեր բարձրաստիճան այրերն, ինչպես ամեն տարի, վաղը՝ մայիսի 9-ին, Ստեփանակերտի հուշահամալիրում՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, ապա Շուշի քաղաքում՝ Տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին ծաղկեպսակներ կդնեն։ Այս տարի նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մասշտաբային այլ միջոցառումներ Արցախում չեն կայանա»,- նշեց Բաբայանը և հավելեց, որ ամենամյա համերգը նույնպես չի կայանա։
ԱՀ նախագահի մամուլի խոսնակը նաև նշեց, որ քաղաքացիներին նույնպես կթույլատրվի այդ հուշարձանների մոտ ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել, սակայն փոքր խմբերով այցելելու պարագայում։
Մայիսի 9-ին կնշվի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման 28-ամյակը։