Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կար ժամանակ, երբ Թուրքիայի կառավարությունը հայկական կոթողները վերանորոգելու մասին հրաման էլ չէր տալիս. դրանք կամ ժամանակի ընթացքում աստիճանաբար փլատակների էին վերածվում կամ էլ ավերվում էին տեղաբնակների կողմից: Այժմ հնարավոր է դարձել գոնե վերանորգման հրամանները ստանալ:
«Երկիր»-ի հետ զրույցում «Մարմարա» թերթի անձնակազմի ղեկավար եւ ֆոտոլրագրող Կարո Համամջյանն ասաց, թե ներկայիս կառավարությունը ավելի ուշադիր է փոքրամասնությունների, այդ թվում նաեւ հայերի խնդիրներին:
-Իսկ ինչո՞վ է բացատրվում կառավարության նման մոտեցումը փոքրամասնությունների հանդեպ:
-Մենք կարծում ենք, որ պատճառը Թուրքիայի Եվրոպական Միություն մտնել ուզելն է: Ինքն արդեն ասում է` մեզ հետ, հայերի հետ մանկությունն է անցկացրել, մեզ լավ է ճանաչում: Որոշ բաներ կան, որոնց դեպքում աչք են փակում: Օրինակ, կա հայաստանցիների խնդիրը, ովքեր գալիս են այստեղ աշխատելու, անօրինական մնում են: 130-140 հազար հայաստանցի կա այստեղ: Եթե ուզի, դուրս կհանի, բայց ձայն չի հանելու:
-Բայց չէ՞ որ Էրդողանը արդեն երկու անգամ սպառնաց, թե հայերին կվտարի Թուրքիայից: Ի՞նչ կասեք Էրդողանի այս հայտարարությունների մասին:
-Նա սխալ էր խոսել եւ ինքն էլ հասկացավ, որ սխալ էր:
-Ներողությու՞ն խնդրեց, ինչպե՞ս երեւաց, թե հասկացել է, որ սխալ էր:
-Ներողություն չխնդրեց: Նա ասաց, որ նման բան ասել չէր ուզում: Սխալ հասկացաք դուք ինձ, ես դա նկատի չունեի:
-Ըստ Ձեզ, ինչքա՞ն կտեւի կառավարության այս վերաբերմունքը հայերի հանդեպ:
-Եթե այս կառավարությունը հոս է, ապա կշարունակվի, իսկ եթե փոխվի, մենք չգիտենք` ավելի վատ, թե լավ կլինի:
-Հունիսին խորհրդարանական ընտրություններն են լինելու. ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Էրդողանը կհաղթի, նա շատ ուժեղ է, մրցակիցներն այդքան ուժեղ չեն: Հայերի յոթանասուն տոկոսը նրան է ձայն տալու: Ով էլ որ լինի, քաղաքապետը, թե ավելի փոքր ծրջանների ղեկավարները, լավ աշխատի, ձայնը նրան էլ կտանք: Հայերը ձայն են տալիս իրենց օգտակար մարդուն: Էս պահին Էրդողանը մեր կողմից է եւ նրան ենք ձայն տալու:
-Այսինքն` տեղի հայերը վստահում են Էրդողանին, այո՞:
-Այո, վստահում են: Առաջիկա տարիներին չգիտենք` արդյո՞ք իր դեմքը կփոխի, բայց իր դեմքը չփոխեց նախորդ տարիներին: Դրա համար էլ մենք նրան ձայն կտանք:
-Կանխատեսումներ կան, թե հավանական է, որ ազգայնականներն էլ բավականին շատ լինեն խորհրդարանում: Այս դեպքում, ի՞նչ եք կարծում, ինչ կփոխվի հայկական համայնքի կյանքում:
-Կարծում եմ, որ նրանք չեն անցնի: Բայց եթե անցնեն, չեմ կարծում, թե մեր հայկական համայնքի համար վատ կլինի, նրանք մեզ չեն կպչի, որովհետեւ մենք էլ շատ ենք, մեր համայնքը 70 հազար հոգի է: Դա փոքր թիվ չէ: Մենք հանգիստ ենք: Քանի դեռ կա Եվրամիություն մտնելու խնդիրը, ոչինչ չի լինի:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Ստամբուլ