Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Այս պահի դրությամբ` Հայաստանի բուհերի դիմորդների թիվն ընդամենը 1209 է` անցյալ տարվա 17.655 դիմորդի փոխարեն:
Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ այս տարի շրջանավարտներ չեն լինելու, եւ դիմորդները հիմնականում անցյալ տարի դուրս մնացած եւ բանակից նոր զորացրված երիտասարդներն են: Նկատի ունենալով, որ հուլիսի սկզբին կզորացրվեն նաև 2009 թ. գարնանը զինված ուժեր զորակոչվածները, այս թիվը կավելանա առավելագույնը 1500 դիմորդով:
Օրինակ` անցյալ տարի ամենամեծ թվով դիմորդներ քննություն են հանձնել «Հայոց լեզու» առարկայից` 11.162, այս տարի այդ թիվն ընդամենը 609 է:
Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրին ԳԹԿ-ից, դիմորդների թվի կրճատմանը զուգահեռ, կկրճատվեն նաեւ քննակենտրոնները: Ամեն տարածաշրջանում կձեւավորվի մեկ քննակենտրոն:
Մինչդեռ ապրիլի 28-ի կառավարության նիստում հաստատվեցին պետպատվերով տեղերը՝ 2428, իսկ վճարովիները՝ 18500: