|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Այսօր ԱԺ-ում մարզերին հատկացված` 2015թ. բյուջեի կատարողականի քննարկմանն էր ներկայացել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Լրագրողները հարցրեցին, թե ի՞նչ ծախսեր է պատրաստվում կրճատել Սյունիքի մարզում: Մարզպետը պատասխանեց, որ ուռճացված ծախսեր Սյունիքում չկան: Ավելին` իր ղեկավարած մարզը 2015 թվականին ավելի լավ է բյուջեն կատարել, քան 2014 թվականին, և համոզված է՝ 2016-ին ավելի լավ արդյունք է գրանցելու:
Անդրադառնալով Սիսիան-Գորիս` ռազմավարական նշանակություն ունեցող ավտոճանապարհի անբարեկարգ վիճակին, Սյունիքի մարզպետը նշեց, որ հիմա լրագրողները կարող են գնալ, ստուգել ու տեսնել, որ ճանապարհները բարեկարգված են, ամեն ինչ նորմալ է, և մասնակի ասֆալտապատում է արվել: