կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-03 02:45
Մշակույթ

Հավերժական կտակ` բոլորիս

Հավերժական կտակ` բոլորիս

Մայիսի 4-ին` ժամը 19.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Արցախյան հերոսամարտի մասին պատմող «Հավերժական կտակ» ֆիլմի շնորհանդեսը:

Ֆիլմի բեմադրող ռեժիսոր եւ սցենարի հեղինակ Սամվել Թադեւոսյանը նշեց, որ Պավլիկ Մանուկյանի, Աշոտ Մինասյանի, Արամ Մանուկյանի եւ Սահակ Սահակյանի մասնակցությամբ` 53 րոպե տեւողությամբ ֆիլմը պատմում է պատերազմի մասնակից Պավլիկ Մանուկյանի, նրա սխրագործությունների եւ անցած ճանապարհի մասին:

Պավլիկը որդու հետ գնում է Արցախ եւ նրան պատմում իր անցյալի օրերից, ճակատամարտից ու հաղթանակից:

Ֆիլմը չի մասնակցի փառատոների (բացի «Նուռ»-ից), քանի որ, ինչպես նշեց ռեժիսորը, «Հավերժական կտակը» ներազգային ֆիլմ է:

«Չենք ուզենա, որ այն չարչրկվի անկապ փառատոներում: Այն փառատոների ատամի կերակուր չէ»,- ասաց Ս. Թադեւոսյանը: