կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-20 16:50
Հասարակություն

Կոռուպցիայի դեմ պայքարը հավերժական է. Արմեն Աշոտյան

Կոռուպցիայի դեմ պայքարը հավերժական է. Արմեն Աշոտյան

Այս տարի ՀՀ մարզերում եւ Երեւանում 73 նախադպրոցական կրթության հաստատություններ են ստեղծվել, որտեղ հաճախում է 1800 երեխա. այսօր լրագրողների հետ զրույցում, ամփոփելով ընթացիկ տարին, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

 

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ տարվա ընթացքում կասեցվել է 4 բուհերի եւ 6 նախակրթարանների լիցենզիա:

 

«Այս տարի ունեցանք նաեւ 100 լավագույն գիտնականների ցանկը, որոնք ամսական 135 000 դրամ հավելավճար կստանան: Հավաստիացնում եմ, որ ոչ մի պետական ծրագիր կրթության ոլորտում չի ձախողվել, չնայած, մյուս կողմից, իրականացված աշխատանքների տեմպը միշտ չէ, որ բավարար է եղել»,- ասաց նախարարը:

 

Նա շրջանցեց կոռուպցիայի դեմ պայքարի համար տարված` ԿԳՆ-ի աշխատանքները` նշելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը հավերժական է, եւ այնպես չէ, որ նման պատասխան է տալիս` հարցից խուսափելու համար: