|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թբիլիսիում տեղի է ունենալու տարածաշրջանում հավատարմագրված ԱՄՆ դեսպանների հանդիպում. այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Վրաստան ժամանած Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան:
Ըստ Trend գործակալության` դեսպանն ասել է, որ Վրաստանում, Ադրբեջանում եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանները քննարկելու են տարածաշրջանի իրավիճակը եւ դեսպանությունների գործունեության ասպեկտները: Բրայզան ընդգծել է, որ դեսպաններն անդրադառնալու են նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովման, տնտեսական կապերի զարգացման եւ այլ հարցերում ջանքերի համակարգմանը: