Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«ՀայԱրտ» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ արձակագիր Վրեժ Իսրայելյանի «Տոնապետ» գրքի շնորհանդեսը, որը ժամանակակից պատմվածքների ժողովածու է:
Ինչպես ասաց հեղինակը, կյանքում ամեն մարդ ցանկանում է հաստատել իր անհատականությունը, ինքն էլ ընտրել է գրչի ուղին:
«Տոնապետ»-ը ես եմ, դու` ընթերցողը, եւ Իսրայելյանը` թաքնված բառերի արանքում:
Պատմվածքներ, որոնք երբեմն նաեւ ժամանակից առաջ են ընկած, ինչն ընթերցողին ձանձրանալու առիթ չի տա:
Թվում է` պատմվածքների թեմատիկան տարբեր է, սակայն հերոսը մեկն է` մարդը` իր հետեւանքներով:
Նշենք, որ շնորհանդեսին ներկա էին գրողի հարազատները, գրչակից ընկերները եւ արվեստի գործիչներ: Միջոցառման ավարտին ցուցադրվեց Վրեժ Իսրայելյանի սցենարով 2003թ.. նկարահանված «Անդրանիկ» ֆիլմը: Ֆիլմը պատմում էր հայ ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի կյանքի եւ գործունեության մասին: