կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-28 15:36
Քաղաքական

Ձայնագրությունը կա, ասել եմ, որ ես եմ խոսում, բայց ես չեմ ձայնագրել ու հրապարակել. Ռուսլան Իսրայելյանը՝ իր և Արցախի նախագահի հայտնի ձայնագրության մասին․ 168.am

Ձայնագրությունը կա, ասել եմ, որ ես եմ խոսում, բայց ես չեմ ձայնագրել ու հրապարակել. Ռուսլան Իսրայելյանը՝ իր և Արցախի նախագահի հայտնի ձայնագրության մասին․ 168.am

168.am-ը գրել է․  «Մեդիապորտ» տելեգրամ ալիքում դեկտեմբերի 11-ին հրապարակվեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի խոսակցության ձայնագրությունը, որտեղ Արցախի նախագահն ասում է, որ 10 օր է՝ Հայաստանից օգնություն է խնդրում գոնե Ստեփանակերտը պաշտպանելու համար, սակայն որևէ օգնություն չեն տրամադրել։

168.am-ի հետ զրույցում Ռուսլան Իսրայելյանը դեռևս դեկտեմբերին ասել էր, որ նման խոսակցություն եղել է, սակայն այն ինքը չի ձայնագրել և տարածողն էլ ինքը չէ:

«Հիմա ես փնտրում եմ այն մարդուն, ով այն տարածել է, ոչ թե նրա համար, որ ինչ-որ բաներ ունեմ պահանջելու այդ մարդուց, այլ ուղղակի հետաքրքիր է՝ ո՞վ է հրապարակել։ Իմ և Արայիկ Հարությունյանի միջև նման խոսակցություն եղել է, թաքցնելու բան չունեմ, բայց թե ով է այն հրապարակել՝ փնտրում ենք»,- ասել էր Ռուսլան Իսրայելյանը։

168.am-ն այսօր ևս փորձեց Ռուսլան Իսրայելյանից ճշտել՝ հայտնաբերե՞լ է մարդուն, ով այդ ձայնագրությունը տարածել էր։

«Կարծում եմ՝ նշանակություն չունի՝ ձայնագրությունը տարածողին պարզե՞լ եմ, թե՞ ոչ։ Ես արդեն ասել եմ, որ այն ես չեմ ձայնագրել, ես չեմ հրապարակել՝ նպատակն էլ պարզ չէ, այսքան բան։ Առհասարակ սա թեմա չէ, որ ես սրա մասին խոսեմ։ Ձայնագրությունը կա, ասել եմ, որ դա ես եմ խոսում, բայց ես չեմ ձայնագրել ու հրապարակել։ Այլ բան ես չեմ կարող ասել, ով հրապարակել է, նա էլ թող բոլոր հարցերին պատասխանի»,- նշեց Ռուսլան Իսրայելյանը։