կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-19 12:20
Քաղաքական

Դե, ստացվել ա հիմա. գեներալ-պատգամավորը զղջում է

Դե, ստացվել ա հիմա. գեներալ-պատգամավորը զղջում է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր և մի քանի պատգամավորների` ուրիշի փոխարեն քվեարկելու հանգամանքին: Պատասխանելով հարցին` հնարավո՞ր է` եթե էլի խնդրեն քվեարկել ուրիշի փոխարեն, քվեարկի, նա պատասխանեց. «Ա\'յ մարդ, մի օր էր, մի բան էր ստացվավ»:

Դիտարկմանը, թե Խոսրով Հարությունյանը և նրա մյուս գործընկերները որոշում են կայացրել, որ Դուք խախտում եք անում, Սարոյանը պատասխանեց. «Հա, դե որ խախտել ենք, ասում են, հո շառ չե՞ն անում, ստացվել ա հիմա»:

Հարցին` ներողություն խնդրելո՞ւ եք, պատասխանեց. «Բա ի՞նչ պտի անենք»:

Ի դեպ, պատգամավորը նշեց, որ իրենք իրենցից են ներողություն խնդրելու: