կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-25 16:27
Տնտեսական

Նախապատվությունը տրվում է արտարժութային ավանդներին

Նախապատվությունը տրվում է արտարժութային ավանդներին

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2013 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունը: Ըստ այդմ` 2013 թվականի մարտի 31-ի դրությամբ ՀՀ տարածքում գործել են 21 առևտրային բանկեր` 476 մասնաճյուղերով եւ մեկ զարգացման` Համահայկական բանկը:

 

Եռամսյակի ընթացքում շարունակվել է բանկային համակարգի հիմնական ցուցանիշների աճը: Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2013 թվականի առաջին եռամսյակում ավելացել է 1.2 %-ով եւ եռամսյակի վերջին կազմել 405.4 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը հիմնականում պայմանավորվել է եռամսյակի 3.9 մլրդ դրամ զուտ շահույթով:

 

Առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններն ավելացել են 4.2%-ով եւ եռամսյակի վերջին կազմել 2 տրլն 164.6 մլրդ դրամ, ընդ որում` ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 8, իսկ նվազում` 14 բանկում: Ընդհանուր պարտավորություններն ավելացել են հիմնականում իրավաբանական և ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդների 11.7% (131.9 մլրդ դրամ) աճի հաշվին:

 

Իրավաբանական անձանց ցպահանջ եւ ժամկետային ավանդները եռամսյակի ընթացքում ավելացել են 20.1%-ով եւ կազմել 465.9 մլրդ դրամ:

 

Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն ավելացել են 7.3%-ով եւ կազմել 798.5 մլրդ դրամ: Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդներն ավելացել են 4.2%-ով, իսկ արտարժութային ավանդները` 14.8%-ով: Արդյունքում` արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 2.0 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 72.2%:

 

Այսինքն` մարդիկ բանկերում ավանդներ պահելիս նախապատվությունը տալիս են արտարժութային ավանդներին: