կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-16 01:36
Սպորտ

Ռոնալդուն վրեժխնդիր կլինի

Ռոնալդուն վրեժխնդիր կլինի

«Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ասել է, որ ցանկանում է ՉԼ-ում խաղալ իր նախկին թիմի` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ:

«Ես շատ կցանկանայի խաղադաշտում հանդիպել նախկին ակումբիս հետ, որտեղ լավ ընկերներ ունեմ: «Մանչեսթեր Յունայթեդում» 6 տարի եմ անցկացրել, ինչը քիչ չէ: Սակայն սա ընդամենը երազանք է, քանի որ նախ` «Ռեալը» պետք է կիսաեզրափակիչում հաղթի «Բարսելոնային»: «Ռեալը» և «Բարսելոնան» այս պահին աշխարհում լավագույն թիմերն են, սակայն պայքարը կշարունակի միայն մեզանից մեկը: Ես դեռ հիշում եմ այս մրցաշրջանի սկզբում կատալոնացիներից կրած պարտությունը և լավ գիտեմ, թե ինչ է վրեժի զգացումը: Պետք է միայն հավատալ, որ ամեն ինչ հնարավոր է, և այդ ժամանակ ցանկություններն իրականություն կդառնան»,- ասել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ «Ռեալ»-«Բարսելոնա» առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը կայանաու է ապրիլի 27-ին Մադրիդում: