կարևոր
2404 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-04 12:50
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում Երևանցիներից. Մեսրոպ Մանուկյան

Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում Երևանցիներից. Մեսրոպ Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում Երևանցիներից»․ - այս մասին ֆեյսբուքում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։

«Ծանոթանացա Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի նախագծին

Այսպիսով 2023 թվականի Երևանի բյուջեի ծախսային հատվածը կազմել է 129 մլրդ դրամ, իսկ 2024 թվականիի բյուջեն կանխատեսվում է 96,9 մլրդ ՀՀ դրամ։

Երևան քաղաքի բյուջեն կրճատվել է շուրջ 33 մլրդ դրամով, այսինք մոտ 25%-ով, այն պարագայում, երբ Երևանն ունի այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են.

• Տրանսպորտի խնդիրը
• Մետրոյի խնդիրը
• Աղբահանության չլուծվող խնդիրը
• Մանկապարտեզների խնդիրը
• Բնակելի ֆոնդի խնդիրը
• Ավտոկայանատեղիների խնդիրը
• Երևանի կանաչ տարածքների ոչնչացման խնդիրը

Հիմա ամենահետաքրքիրը.

Նիկոլ Փաշինյանը որոշել է 33 մլրդ դրամը «կոմպենսացնել» երևանցիներից.
Երևան քաղաքի իշխանական կոալիցիան(ՔՊ և Հանրապետություն) կարմիր գծերի գումարը թանկացնում է ավելի քան 13 անգամ, դրանից ակնկալելով.

Երևան քաղաքում գրանցված մոտ 240 000 ավտոմեքենաներից մոտ 100 000 եթե վճարի այդ գումարը , ապա կստացվի 16 մլրդ ՀՀ դրամ, գումարած պոտենցիալ տուգանքները։
Մնացած գումարը պլանավորում են «կորզել» տեղական տուրքերի բարձրացմամբ (հաջորդիվ կներկայացնեմ)

Հ.Գ. Նիկոլը չի ներում Երևանցիներին ՔՊ պարտությունը...»։