|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը շարունակվում է երթը դեպի Երևան: Ճանապարհին քայլերթի մասնակիցներին են միանում, կամ ողջունում բազմաթիվ քաղաքացիներ:
Սրբազանին և շարժման անդամներին երեխաները ողջունեցին փուչիկներով, մի շարք քաղաքացիներ ժենգյալով հաց բաժանեցին քայլերթի մասնակիցներին։
Նշենք, որ քայլերթը մեկնարկել է Կիրանց գյուղից: Քայլերթն անցել է Սարիգյուղով, Իջևանով, շարժման մասնակիցները գիշերել են Հաղարծինի վանքի մոտ:
Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կեսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:
Շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել իշխանությունների որդեգրած զիջողական քաղաքականությունը եւ միակողմանի զիջումները: