|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունները փաստում են, որ ամեն տարի, Ս. Զատիկի տոնի հետ կապված, ՀՀ-ում նկատվում է ձվի պահանջարկի ավելացում:
Որպեսզի տնտեսվարողները, առիթից օգտվելով չարաշահումներ թույլ չտան, այսօր հանձնաժողովը իր նիստում որոշել է ամենօրյա հսկողություն սահմաննել վերջիններիս գործունեության նկատմամբ: Արտադրողներից հանձնաժողովն ամեն օր կպահանջի տեղեկատվություն արտադրության, իրացման ծավալների, մնացորդի, ինչպես նաեւ բացթողնման գների վերաբերյալ: Գների փոփոխության դեպքում տնտեսվարողները պետք է ներկայացնեն նաեւ համապատասխան հիմնավորումներ:
Հանձնաժողովին տեղեկատվություն են տրամադրելու նաեւ սուպերմարկետները` կապված արտադրողների կողմից իրենց մատակարարվող ձվի ծավալների վերաբերյալ:
Հանձնաժողովի լրատվական բաժնից տեղեկացնում են, որ մոնիտորինգի խումբը շարունակում է մանրածախ առևտրի կետերում իր ամենօրյա դիտարկումները` հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես ձվի ապրանքային շուկային: