կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-10 01:34
Սպորտ

Երեւանի թիմը հաղթեց ԼՂՀ Սահմանադրության օրվան նվիրված մրցաշարում

Երեւանի թիմը հաղթեց ԼՂՀ Սահմանադրության օրվան նվիրված մրցաշարում

Ստեփանակերտի շախմատի տանը երեկ երեկոյան ավարտվել է ԼՂՀ պետական անկախության հանրաքվեի եւ Սահմանադրության օրվան նվիրված արագ շախմատի թիմային մրցաշարը, որին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերի եւ ԼՂՀ հավաքականներ: Մրցաշարը նախաձեռնել էին Արցախի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիաները

Շրջանաձեւ մրցակարգով` երկու շրջանով անցկացված մրցաշարում հաղթող է ճանաչվել Երեւանի թիմը: Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Շիրակի եւ Կոտայքի հավաքականները, ովքեր էլ պարգեւատրվել են ԼՂՀ շախմատի ազգային  ֆեդերացիայի  կողմից: