Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-ը հայտարարում է, որ Հայաստանում կա ընդդիմություն, ի դեմս իրենց, կա իշխանություն, եւ կա ընդդիմություն` ընդդիմությանը։
Այս կապակցությամբ պատգամավոր Արտակ Զաքարյանը երեկ նկատեց. «Ընդդիմությանը ընդդիմություն» հասկացություն քաղաքագիտության մեջ գոյություն չունի։ Բայց մեր իրականության մեջ կան մարդիկ, որոնք կիլոմետրերով հեռու են քաղաքագիտությունից եւ, բնականաբար, կարող են նման հայտարարություններ անել։ Մեր դեպքում, ցավոք սրտի, խնդիրը ավելի շատ տեղափոխվում է անձնական հարաբերությունների դաշտ, եւ ծնվում են ընդդիմություններ ընդդիմությանը, միավորումներ գաղափարական տարբեր, հաճախ հակադիր հարթությունների վրա գտնվող քաղաքական ուժերի միջեւ։ Իսկ անձնական հարաբերությունների, անձնական հավակնությունների դաշտում խնդիրներ ունեցող քաղաքական ուժերի իշխանության գալը ոչ մի լավ բան չի խոստանում պետությանը եւ հասարակությանը»։