Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
hraparak.am ահազանգած քաղաքացիները նշում են,որ երեկվանից Գյումրու ավտոմաքսատանը գոյացած հերթերի պատճառով այնտեղ են գիշերել:Ի դեպ, քաղաքացիներ կան, ովքեր մի քանի օր է՝ հերթ են կանգնած: Ավտոշարասյունն այս պահին ձվում է կիլոմետրերով: Ահազանգած քաղաքացու խոսքերով ինքը 100-ից ավել հաճախորդների ցանկում է,իսկ հերթը ստվարանալու փոխարեն, գնալով խտանում է: Քաղաքացին վստահեցնում է, որ այդ տեմպերով մաքսատան աշխատակիցները աշխատանքը չեն կարող ավարտել մինչև Ամանորի գիշերը:
Ավտոներկրողների մի մասն այս պահին Փոթիում և Բաթումում է: Ասում են՝ շատ մեքենաներ կան, որ կոնտեյներից դեռ չեն իջեցրել, և եթե նախկինում նավ հասնելուց հետո մեկ ամսվա ընթացքում մեքենաները ստանում էին ու նեղսրտում, որ հերթ էր, հիմա մեկ ամիս հետո մեքենան ստանում են՝ ուրախանում, որ ավելի երկար չսպասեցին:
Ինչ վերաբերում է Գյումրիում մաքսազերծման համար գոյացող հերթերին՝ ավտոներկրողներից Դավիթ Գասպարյանի փոխանցմամբ՝ հերթը շատ է, բայց արագ ստացվում է մաքսազերծել:
«Ամեն օր մոտ 1000 մեքենա հասցնում են մաքսազերծել: Մինչև գիշերը ժամը 23:00-ն աշխատում են, ու այն, ինչ հիմա ունենք, և այն, ինչ մեզ համար արել են մաքսային մարմինները, շատ մեծ քայլ է, դրանից ավելի ոչինչ չեն կարող անել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց ավտոներկրողը:
Խոսելով աջ ղեկով մեքենաները Հայաստանում վերասարքավորելու գործընթացի մասին՝ մեր զրուցակիցը հայտնեց, որ Հայաստանում արդեն մի քանի տեղ կա, որ ղեկը փոխում են, մի քանիսն էլ նախապատրաստական փուլում են. գործիքների, տեխնիկայի խնդիր կա:
«Ամեն դեպքում Վրաստանում վերասարքավորված մեքենաները բերում էինք Հայաստան ու թերությունները վերացնում»,- նկատեց Դավիթ Գասպարյանը:
Նրա փոխանցմամբ՝ մեքենաները, նախկինի պես, գնում են ռուսներն ու ղազախները:
Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որ Գյումրու մաքսատունը կաշխատի մինչև դեկտեմբերի 31-ը՝ ժամը 21.00: